Յուհան Տիրեն
Յուհան Տիրեն շվեդ.՝ Johan Tirén | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1853[1][2][3] կամ հոկտեմբերի 21, 1853[4] |
Ծննդավայր | Själevad parish, Էրնշյոլդսվիկ, Վեսթերնորլանդ, Շվեդիա[4] |
Վախճանվել է | օգոստոսի 24, 1911[1][2] (57 տարեկան) |
Մահվան վայր | Պեննինգբյու, Նոռտելյե, Ստոկհոլմի լեն, Շվեդիա |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Աշակերտներ | Elin Asker? |
Անդամակցություն | Երազների գաղութ |
Ամուսին | Գերդա Տիրեն[4][5] |
Զավակներ | Nils Tirén?[5] և Stina Tirén?[5] |
Johan Tirén Վիքիպահեստում |
Յուհան Տիրեն (շվեդ.՝ Johan Tirén, շվեդ.՝ Rydberg, հոկտեմբերի 12, 1853[1][2][3] կամ հոկտեմբերի 21, 1853[4], Själevad parish, Էրնշյոլդսվիկ, Վեսթերնորլանդ, Շվեդիա[4] - օգոստոսի 24, 1911[1][2], Պեննինգբյու, Նոռտելյե, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուհան Տիրենը ծնվել է 1853 թվականին Շվեդիայի Շելևադ բնակավայրում։ Երբ տղան յոթ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Ուվիկեն քաղաք, որտեղ նկարչի հայրը հովիվ է եղել։ Ավարտել է տեխնիկական դպրոցը, 1877-1880 թվականներին սովորել է Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում։
1880 թվականին նկարիչն Ակադեմիայի մրցույթում նվաճել է ոսկե մեդալ և արտասահմանում սովորելու համար դրամաշնորհ ստացել։ 1881 թվականին նրա «Եմթլանդի լեգենդ» (Jämtlandssägen) նկարը ուսանողական ցուցահանդեսում մեծ հաջողություն է ունեցել։ 1882-1984 թվականներին Յուհան Տիրենը մեկնել է Եվրոպա, սովորել Գերմանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում։
1883 թվականին Տիրանը վերադարձել է Ուվիկեն, սակայն հաջորդ տարի կրկին մեկնել է Փարիզ, ուսումը շարունակելու և այլևս չառանձնանալու կնոջից՝ Գերդայից, ով, ակադեմիան ավարտելով, 1883 թվականին մեկնել էր սովորելու Ֆրանսիայում։ 1884 թվականի հունվարին նրանք նշանադրվեցին և նույն տարում Փարիզում ամուսնացան։ 1884 թվականի վերջում նորապսակները վերադարձան հայրենիք և բնակություն հաստատեցին իրենց հայրենի քաղաքում։ Նկարել է հյուսիսային բլուրներ, տեսարաններ Շվեդիայի սաամայի բնակչության կյանքից։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Պեննինգբյու և հատատվել Տիրստա ագարակում։ 1894 թվականին Տիրենն ընտանիքի հետ միասին կարճ ժամանակով վերադարձել է Ուվիկեն։
Յուհան Տիրենը մահացել է 1911 թվականին Պեննինգբյուում[6]։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարչի ամենահայտնի կտավներից են` «Ձյունամրրիկից հետո» («Efter snöstormen», 1885), որը պատկերել է սաամուհուն մահացած որդու կողքին, «Älgskytten» (1889 ), «Եղնիկների հրազենային որս» («Lappar tillvaratagande skjutna renar», 1892), որը հիմնված է եղել իրական փաստի վրա, երբ հանքագործարանատեր Ուիլյամ Փարուպը կազմակերպել էր եղջերուների որս, որոնք, ըստ նրա, վնասել են Յուսնեդալեի իր հողատարածքները. այս աշխատանքը հանրային մեծ արձագանքի է արժանացել։
Նկարիչը ստեղծել է նաև ջրաներկ աշխատանքներ կենցաղային և ազգագրական թեմաներով։ Նրա ստեղծագործությունները ցուցադրվել են 1897 թվականին Ստոկհոլմում կայացած Ազգային ցուցահանդեսում և 1900 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կին՝ Գերդա Տիրեն (օրիորդական ազգանունը՝ Ռյուդբերգ, 1858-1928), շվեդ նկարչուհի-պատկերազարդող, ամուսնացել է 1884 թվականին
- Որդի՝ Նիլս Տիրեն (1885-1935), նկարիչ
- Դուստր՝ Քրիստինա Տիրեն (1886-1951), նկարչուհի
- Դուստր՝ Կարին (1887-1951), երաժշտության ուսուցիչ
- Դուստր՝ Էվա Էլիզաբեթ (1890-1937), վոկալիստ
- Եղբայր՝ Կառլ Տիրեն, բանահավաք (երգեր ու լեգենդներ հավաքող)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եմթլանդի լեգենդ
-
Սաամը շան հետ
-
Լեռնային բուսականություն
-
Սաամցի տղան խաղում է իր շան հետ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Hildebrand A. Svenskt porträttgalleri (շվեդերեն) — 1900.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Hofberg H. Tirén, Johan genre- och landskapsmålare (շվեդերեն) — 1906. — P. 623.
- ↑ 5,0 5,1 5,2 Շվեդիայի 1900 թվականի մարդահամար (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ Johan Tirén
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուհան Տիրեն» հոդվածին։ |
|